Շարունակվում է ԱԺ նիստը. խորհրդարանականները հավանություն են տվել մի շարք օրինագծերի
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
Դատական ակտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը,
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը:
Հիշեցնենք, որ այս քառօրյա նստաշրջանի օրակարգում 41 հարց էր ընդգրկված: Այդ պատճառով այսօր 5-րդ օրն է, որ Ազգային ժողովը նիստ է գումարել: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ այսօր նիստի սկզբում առաջարկեց երեկոյան արտահերթ նիստ գումարել, որպեսզի կարողանան սպառել օրակարգային բոլոր հարցերը: Առաջարկն ընդունվեց և այսօր ժամը 18:00-20:00-ն պատգամավորները արտահերթ նիստ են անցկացնելու: