Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովում քննարկում են 2018 թվականի բյուջեի կատարողականը


  
դիտումներ: 440

Այսօր՝ հունիսի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկեցին «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» քննարկումները: Այս պահին ԱԺ բոլոր հանձնաժողովների համատեղ նիստն է, որտեղ ներկայացվելու է 2018 թվականի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձևավորումը, հարկային ու մաքսային քաղաքականությունը, ծախսերն ու պակասուրդը:

Դրանից հետո նախատեսվում է, որ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հաշվետվություն է ներկայացնելու, այնուհետև ներկայացվելու է 2018 թվականի բյուջեի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ ներկայացնելու է 2018 թ-ին ԿԲ վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը:

«ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» քննարկումները շարունակվելու են մինչև հունիսի 13-ը ներառյալ:

Քննարկմանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: