Հայերեն   English   Русский  

Արոնյանը հաղթել է Գրիշչուկին


  
դիտումներ: 730

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած Norway Chess սուպերմրցաշարի առաջին Լևոն Արոնյանը պարտության է մատնել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին։

Դասական պարտիան ավարտվել է ոչ-ոքի և, ըստ կանոնակարգի, անցկացվել է կայծակնային պարտիա։ Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել։ Երկու պարտիաներում էլ սպիտակներով հանդես է եկել հայ գրոսմայստերը։
Այսօր կայանալիք երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը։ Վերջիս նոիւյնպես առաջին տուրի դասական պարտիայում ոչ-ոքի խաղալով Վիշվանաթան Անանդի հետ, կայծակնային խաղում հաղթել էր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: