Ընթանում է Ազգային ժողովի արտահերթ նիստը. ուղիղ
Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 7-ին Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել: Արտահերթ նիստի օրակարգում 6 հարց կա: Մասնավորապես խորհրդարանը քննարկելու է Կառավարության կողմից ներկայացված՝
1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին և եկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը
2. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը
3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում) օրինագիծը
4. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում) օրինագիծը
5. «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) օրինագիծը
6. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում) օրինագիծը: