Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց մրցախաղը Norway Chess-ում:
Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանի հակառակորդը Չինաստանից Դին Լիժենն էր: Դասական պարտիան գրոսմայստերներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ արագ շախմատում ևս 97-րդ քայլին շախմատիստները կիսեցին միավորը:
Այժմ Արոնյանը երրորդն և ունի 6 միավոր: Առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է 8 միավորով: