Հայերեն   English   Русский  

Վերաքննիչ դատարանում շարունակվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը


  
դիտումներ: 349

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունիսի 11-ին,

դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ դռնբաց դատական կարգով շարունակվում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը։ Մանվել Գրիգորյանը չի մասնակցում դատական նիստին:

Գրիգորյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանում բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մատիրոսյանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2–ի որոշումը։

Այսօր նախատեսված է նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը: Սակայն Մանվել Գրիգորյանը հնարավոր է այդ դատական նիստին էլ չկարողանա մասնակցել՝ առողջական ծանր վիճակի պատճառով:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին տեղեկացրել էինք, որ Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել էին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Սակայն քանի որ Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել էր հունիսի 6–ին նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Երեկ մեզ հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Գրիգորյանը այժմ գտնվում է առողջական ծանր վիճակում, նրան օրվա ընթացքում 16-17 ժամ ինսուլին են ներարկում, 24 ժամ արհեստական թթվածին է ստանում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: