Հայերեն   English   Русский  

Հայկական հագուստով կանայք Starbucks սուրճի գովազդում տոնում են Թուրքիա պետության տոնը. ընկերությունը ներողություն է խնդրել


  
դիտումներ: 1121

Նկարն այսօր առավոտյան հայտնվել է Կալիֆորնիայում` հանրահռչակ Starbucks սուրճի ընկերության գովազդային նյութերում: ԱՄՆ Հայկական ազգային կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասվում է. “Ինչու՞է Starbucks-ը վաճառում սուրճ` օգտագործելով հայկական տարազ հագած կանանց կերպարները, ովքեր տոնում են Թուրքիայի պետականությունը, պետություն, որը համակարգային կերպով կոտորել է հայ կանանց Հայոց ցեղասպանության ընթացքում և որը շարունակում է ժխտել մարդկության դեմ իրականացրած այդ հանցագործությունը”:

Ընկերությունը անմիջապես մեկնաբանել է գրառումը` ներողություն հայցելով համայնքից և սպառողներից և խոստացել է ուղղել սխալը: Այս գրառմանը հետևեցին բազում հայերի կողմից` սուրճի այս ընկերության վաճառքը բոյկոտելու մասին կոչեր, բազմաթիվ հայեր են զանգահարում, իրենց բողոքը հայտնում տեղի ունենածի կապակցությամբ` կասկած հայտնելով, որ դա դիտավորություն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: