Վերաքննիչը քննում է մարտի 1-ի գործով բողոքները. դատարանի մոտ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու ու Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
Իսկ արդեն դատարանի դիմաց այսօր առավոտից բողոքի ակցի են սկսել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, տարածքում նրանք մենակ չեն: Այստեղ են նաև Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարողները, վերջինների թվում են նաև «Սասնա ծռեր» կուսակցության մի խումբ անդամներ, ովքեր պահանջում են կրկին կալանավորել ՀՀ երկրորդ նախագահին: Ոստիկաններն ու դատական կարգադրիչները տարածքում ուժեղացված հսկողություն են իրականացնում: