Հայերեն   English   Русский  

Սահմանադրական բարեփոխումներ կլինեն, եթե իշխանությունները ցանկանան. Ալ. Իսկանդարյան


  
դիտումներ: 2806

«Հասարակությունում կա ընդդիմադիր հեղափոխական հռետորիկայի պահանջ: Սակայն այն քաղաքական ուժերը, որոնք կարող են դա իրականացրել, շատ քիչ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նշեց, որ դրա պահանջարկն այնքան շատ է, որ մարդիկ պատրաստ են լսել օլիգարխիայի դեմ ճառեր օլիգարխից. «Մարդիկ պատրաստ են ընդունել ցանկացած բան, որի մեջ կա ռադիկալություն: Դա հարցի հեշտ լուծման ճանապարհն է: Ծառուկյանը հարմար թեկնածու չէ այդ հռետորիկայի համար: Տեր -Պետրոսյանին և Ծառուկյանին նույն սենյակում պատկերացնելն անգամ դժվար է, բայց փատորեն դա այդպես է հիմա»:

Ըստ նրա` վերջին շրջանում տեղի ունեցածը շատ սպասելի էր: Գործնականում անգամ եթե ԲՀԿ-ն դուրս չմղվի քաղաքականությունից, նրա դիրքերը կնվազեն:

Նման նախադեպ արդեն եղել էր, երբ 2012-ին Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց մասնակցել նախագահական ընտրություններին:

«Ներկայումս ամենահետաքրքիր հարցն է` արդյոք սահմանադրական բարեփոխումներ կլինեն, թե ոչ: Իմ կարծիքով` իշխանությունները եթե ցանկանան, կանեն, որովհետև ոչ մի խոչընդոտ չունեն դրա ճանապարհին», - նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետը Հայաստանում լրջագույն խնդիրը համարում է ընդդիմության բացակայությունը և թույլ իշխանությունները. «Եռյակ կամ քառյակ գոյություն չի ունեցել, որովհետև բացակայում է այն գաղափարը որի շուրջ նրանք պետք է համախմբվեն: Նրանք միավորվում են ընդամենը իրավիճակային հարցի շուրջ` հանրահավաք և այլն»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: