Հայերեն   English   Русский  

Տնտեսվարող սուբյեկտներին այլևս 3 օր առաջ տեղյակ չեն պահելու ստուգումների մասին. Կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին


  
դիտումներ: 459

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Ըստ այս նախագծի այսուհետ չի գործելու գործող օրենսդրությամբ չափագիտական վերահսկողությունն իրականացնելու համար ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին սահմանված պահանջը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ տնտեսվարողները 3 օր առաջ ստուգումների մասին իմանալուց հետո կարողանում են շտկել թերությունները, և որ նախագիծը նպատակ ունի առանց զգուշացնելու ստուգումների միջոցով բացահայտել խախտումները:

Ընդամենը 30 րոպե տևած Կառավարության նիստում հավանության արժանացան նաև

1. Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին օրինագիծը,

2. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գումար հատկացնելու մասին օրինագիծը,

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 6-ի N 72-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին հարցը:

Այս պահին Կառավարության անդամները դռնփակ ձևաչափով քննարկում են օրակարգից դուրս հարցեր:


Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: