Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հետ վերցրեց Նիկոլ Փաշինյանի դեմ դատարան ներկայացրած հայցադիմումը


  
դիտումներ: 393

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռ վարչական շրջանի նստավայրում, դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստը:

Նիստի սկզբում, ինչպես երեկ արդեն հայտարարվել էր, Քոչարյանի պաշտպանը հայտարարեց, որ իրենք հետ են վերցնում իրենց հայցադիմումը և հրաժարվում են պահանջներից:

Դատարանն էլ հաշվի առնելով, որ գործի քննության փուլում հայցը հետ է վերցվել, գործի քննությունը համարեց ավարտված: Հունիսի 24-ին կհրապարկվի գործի վերաբերյալ դատական ակտը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով:

Ըստ հայցվոր կողմի՝ զրպարտություն էր այն, որ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարություն էր արել՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: