Ադրբեջանը Ռուսաստանից կգնի Յակ 130 ուսումնամարտական ինքնաթիռներ
Այդ մասին գործակալությանը հաղորդել են ինքնաթիռ արտադրող “Իրկուտ” ընկերությունից:
Ռուսական կողմն ինքնաթիռը ներկայացրել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար:
Ըստ գործակալության` անցյալ տարի Ռուսաստան մեկնած ռազմական օդաչուները թռիչքներ են իրականացրել այդ ինքնաթիռներով և մոտիկից ծանոթացել դրա տեխնիկական ու տակտիկական ցուցանիշներին:
“Որոշ գործընթացներ են իրականացվում: Կարծում ենք` առաջիկայում Ադրբեջանը կներառվի Յակ-130 օգտագործող երկրների թվում»,-ասել է ընկերության ներկայացուցիչը, սակայն չի նշել Ադրբեջանին տրամադրվելիք ինքնաթիռների ստույգ քանակը:
Երկտեղանոց ուսումնամարտական Յակ-130 ինքնաթիռը նախատեսված է “4+++” և “5” սերնդի մարտական ինքնաթիռների օդաչուներ պատրաստելու համար: