Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն սպառնում է Մերձավոր Արևելքի կայունությանը. Ռոուհանի


  
դիտումներ: 638

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները սպառնալիք են ներկայացնում Մերձավոր Արևելքի անվտանգության համար: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ն խախտում է միջազգային բոլոր կառույցներն ու կանոնները:

Նա նաև հավելել է, որ ամերիկյան իշխանությունները ագրեսիվ մոտեցում են ցուցաբերում:

Ռոուհանին ընդգծել է, որ ԱՄՆ-ն լուրջ վտանգ է ներկայացնում Մերձավոր Արևելքի կայունության համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակմանը Իրանի ներգրավվածության վերաբերյալ ապացույցներ է ներկայացրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: