Հայերեն   English   Русский  

Նիք Գորդոնին արգելել են այցելել Ուիթնի Հյուսթոնի դստերը


  
դիտումներ: 970

Նիք Գորդոնը հերքել է, որ դատական գործ է հարուցել հիվանդանոցում Բոբի Բրաունին տեսնելու թույլտվություն ստանալու համար, սակայն նրա իրավապաշտպանը հայտնել է, որ Նիքը դեռևս փորձում է այցելել նրան: Իրավապաշտպանը չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ Նիքին արգելել են տեսնել Բոբիին:

Այլ տվյալներով՝ Բոբիի բարեկամները փորձում են գումար վաստակել՝ օգտվելով Բոբիի վիճակից: Աղբյուրը Us Weekly-ին հայտնել է, որ ընտանիքի որոշ անդամներ լրատվամիջոցներից հազարավոր դոլարներ են պահանջում հարցազրույց տալու համար՝ ներառյալ մեքենայի ծառայությունը և հյուրանոցում մնալու վճարները:

Աղբյուրը տեղեկացրել է, որ Բոբի Բրաունի և Ուիթնի Հյուսթոնի ընտանիքները պայքարում են փողի համար, ինչի վրա նրանք կենտրոնացրել են իրենց ուշադրությունը:

Բոբին ավելի վաղ բարկացել էր իր դստեր վիճակի մասին տեղեկություններ տրամադրող ընտանիքի անդամների վրա: Նա լրատվամիջոցներին խնդրել էր չխոսել ինֆորմացիա տրամադրելու թույլտվություն չունեցող ընտանիքի անդամների հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: