Հայերեն   English   Русский  

Թուրքիան շարունակում է գրավել ռուս զբոսաշրջիկներին


  
դիտումներ: 1153

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը, խոսելով այս տարի երկիր այցելած զբոսաշրջիկների վիճակագրության մասին, նշել է, որ հանգստի համար Թուրքիան նախընտրող ռուսների թիվը մեծ աճ է գրանցել` հասնելով 1 մլն 923 հազար 811-ի:


Չելիքը նշել է, որ տարվա առաջին կեսին զբոսաշրջության ոլորտում առաջընթաց է նկատվել, ինչի վրա ազդել են իր անցկացրած բանակցությունները Ռուսաստանում:
«Ռուսաստանը իր 143 մլն բնակչությամբ և զբոսաշրջիկների օրեցօր աճով թվով մեծ նշանակություն ունի մեր երկրի համար: Երկար տարիների է, ինչ Անթալիան շարունակում է մնալ ռուս զբոսաշրջիկների նախընտրած հանգաստավայրը»,-նշել է Միջերկրածովյան հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Հաջիսուլեյմանը:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: