Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է ԱԺ քառօրյան. օրակարգում ՍԴ դատավորի ընտրության հարցն է


  
դիտումներ: 373

Այսօր՝ հունիսի 18-ին, մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյա նստաշրջանը: Նիստերի օրակարգում 35 հարց կա: Օրենսդիրը 4 օրերի ընթացքում մասնավորապես կքննարկի

1. Հրաչյա Հակոբյանի ներկայացրած «Գովազդի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին հարցը,

2. ՀՀ Կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը,

3. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը,

4. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը,

5. Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին հարցը,

6. «Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը,

7. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը,

8. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը,

9. Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության և մի շարք այլ հարցեր:

Հիշեցնենք, որ նախորդ նիստերի ընթացքում Ազգային ժողովը ՀՀ նախագահի կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի 4 թեկնածուի չէր ընտրել: Արմեն Սարգսյանը հերթական անգամ փաստաբան Վահե Գրիգորյանին է առաջադրել ՍԴ-ի դատավորի պաշտոնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: