Հայերեն   English   Русский  

Իրանը հայտնել է ամերիկյան օդանավը խոցելու հնարավորության մասին


  
դիտումներ: 541

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ իրանական ուժերի խոցած ամերիկյան անօդաչու սարքի կողքին ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է թռչել: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ այդ ինքնաթիռը անօդաչու թռչող սարքի անմիջական հարևանությամբ է գտնվել և իրանական զինված ուժերը կարող էին խոցել այն:

Սակայն, գեներալը հավելել է, որ Իրանի զինված ուժերը նման քայլի չեն դիմել:

Նա ընդգծել է, որ անօդաչու սարքը խոցելով՝ Իրանը նախազգուշացրել է ամերիկյան ահաբեկչական ուժերին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին հարվածի մասին:

Հունիսի 20-ին Իրանի զինվորականները հայտնեցին ամերիկյան անօդաչու սարք խոցելու մասին: Նրանց խոսքերով՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքը խախտել է երկրի օդային սահմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: