ՎԵՏՕ շարժումը կրկին հավաք է կազմակերպել ՍԴ-ի դիմաց. ուղիղ
դիտումներ: 542
Քիչ առաջ ՎԵՏՕ շարժման անդամները կրկին հավաք են սկսել Սահմանադրական դատարանի դիմաց: Նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանը հայտարարեց, որ այսօր աննախադեպ հավաք է լինելու և իրենց միանալու են նաև քաղաքական ուժեր:
«Մենք երեկ հայտարարեցինք Սահմանադրական կարգի տապալման մասին և այսօր իրավաբանները ավելի մանրամասն կբացատրեն այդ հայտարարության իմաստը: Գնալով այս գործընթացը դառնում է ավելի կազմակերպված: Մենք երեկվանից այստեղ ենք գտնվում, որ մի խումբ խուլիգաներ, որ իրենց հռչակել են ժողովուրդ, իմանան իրենց տեղը»,-ասաց Նարեկ Մալյանը:
Հիշեցնենք, որ երեկ նույնպես ՎԵՏՕ շարժումը հավաք է իրականացրել ՍԴ-ի դիմաց: