Որտեղ է թաքնված շան գլուխը
Արսեն Բաբայան,ֆբ գրառում
որ այդ երկրներում Սահմանադրական դատարանի դատավոր և անդամ բառերը հոմանիշներ են և առանց որևէ սկզբունքի պահպանման հավասարապես օգտագործվում է այս երկու հասկացությունները, անգամ նույն նախադասությունում:
Պարզվում է Հայաստանի Հանրապետությունը ևս բացառություն չի եղել: ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի մայր տեքստում՝ ԱԺ,17.01.2018,ՀՕ-42-Ն օգտագործվում է և սահմանադրական դատարանի դատավոր և Սահմանադրական դատարանի անդամ հասկացությունները: Այդ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն.
«4. Ի լրումն Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավունքի՝ ազատությունից զրկելու պահից դատավորն իրավունք ունի հեռախոսազանգով կամ հաղորդակցման այլ միջոցներով այդ մասին անհապաղ տեղեկացնելու Սահմանադրական դատարանի նախագահին կամ այլ անդամի:», իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն
5. …. Սահմանադրական դատարանի դատավորին ձերբակալելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է Սահմանադրական դատարանի նախագահին և գլխավոր դատախազին: Դատավորին ազատությունից զրկած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել Սահմանադրական դատարանի նախագահի և մյուս անդամների անարգել մուտքն այն վայր, որտեղ պահվում է ազատությունից զրկված դատավորը, և ապահովել նրանց տեսակցությունը դատավորի հետ:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ սահմանադրական օրենքից սահմանադրական դատարանի անդամ հասկացությունը հանվել է Սահմանադրական Դատարանի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-5-Ն օրենքով, որը ընդունվել է 29.03.2019 թվականին, սկզբնաղբյուրը ՝ ՀՀՊՏ2019.04.10/24(1477): Այս օրենքի 2-րդ հոդվածի համաձայն. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում «անդամի» բառը փոխարինել «դատավորի» բառով, իսկ5-րդ մասում «անդամների» բառը՝ «դատավորների» բառով:
Հիմա հարց, ո՞ւմ մտքով է անցել այս բառերը հանել, մի նախագծով, որի նպատակը միայն Սահմանադրական դատարանի որոշման կատարումն է, որում որևէ բառ չկա «անդամ» բառը «դատավոր» բառով փոխարինելու մասին: Արդյոք դեռ այդ ժամանակ պառլամենտական մեծամասնությունը տխմարագույն ճառեր արտասանող դեմագոգ պարոնի հետ չեն ուրվագծել հանրությանը մատուցվող այս տխրահռչակ տարբերակը:
Հետևությունները թողնում եմ ձեզ: