Հայերեն   English   Русский  

Քաղաքական դաշտը մաքրելու համար նախ պետք է ազատվել ընտրակաշառքից. Ազատ Արշակյան


  
դիտումներ: 1276

ԲՀԿ և ՀՀԿ հակամարտության մեջ կշահի նա, ով մաքրման գործը կկատարի:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով` եթե ՀՀԿ-ն առաջընթացի ծրագիր մշակի ու արժանանա հասարակության թեկուզ մի հատվածի հավանությանը, ապա կլինի իրավիճակի տիրողը: «Իսկ եթե նման ծրագիր կարողանա մշակել ԲՀԿ-ն, ապա ինքը կհաղթի հակամարտության մեջ և կտնօրինի ՀՀԿ-ի ռեսուրսները»,-ասաց նա:

Նա նշեց, որ եթե քաղաքական դաշտում շարունակվեր սրացումը արյունահեղ բախումներ տեղի կունենային, քանի որ հակասոցիալական տարրերը գերիշխում են:

Ազատ Արշակյանը գտնում է, որ ոչ քաղաքական, մարգինալ ուժերից ազատվելու համար նախ պետք է ազատվել ընտրակեղծիքից. «ՀՀ կյանքը բաժանված չէ ՀՀ քաղաքացիների համընդհանուր ամբողջական կյանքից: ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն, բայց հարց է առաջանում, թե արդյո՞ք մեր քաղաքական կյանքում կա հավասարություն: Ես կարծում եմ, որ հավասարությունը մեզանում բացակայում է, որովհետև Հայաստանում չկա մի կարևոր ինստիտուտ, որն էˋ ընտրակաշառքի բացառման ինստիտուտը»,- ասաց նա:

Նրա խոսքով` քաղաքական դաշտը մաքրելու համար նախ պետք է այնպես անել, որ ընտրակաշառքի միջոցով ոչ մեկ չհասնի իշխանության: Հետո պետք է ստեղծել պատժիչ համակարգը:

Ըստ նրա` ստեղծված պահը հարմար է վերակառուցման համար. «Այսօր մեր քաղաքական դաշտում ստիպողական մաքրման պրոցես է սկսվել: Սա նորմալ է, որովհետև բոլորն ուզում են առաջընթաց»:

Ըստ Ազատ Արշակյանիˋ արվելիք կարևոր քայլերից մեկը պետք է լինի կուսկացությունների թափանցիկ ֆինանսավորման սկզբունքը





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: