Ռուսաստանում վթարային վայրէջք կատարելիս աղետի է ենթարկվել ուղևորատար օդանավը. կան զոհեր
դիտումներ: 532
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամերի կարգավորման կենտրոնի ղեկավար Եվգենի Վարավան հայտնել է, որ օդանավում եղել են անձնակազմի 5 անդամ և 42 ուղևոր: Անձնակազմի երկու անդամներ զոհվել են, առնվազն 9 մարդ վնասվածք է ստացել:
Նա ասել է, որ վթարային վայրէջքի ընթացքում օդանավը շեղվել է թռիչքուղուց և բախվել է մի շինության, ինչից հետո օդանավում հրդեհ է բռնկվել:
Վթարային վայրեջքից առաջ Angara Airlines ընկերության Անտոնով-24 օդանավի անձնակազմը զեկուցել է էլեկտրոնային համակարգի անսարքության և երկու շարժիչներից մեկի աշխատանքի խափանման մասին: