Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն նվաճեց նաև Եվրոպական խաղերի ոսկե մեդալը։
Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տարավ՝ նվաճելով չեմպիոնի կոչումը։