Հայերեն   English   Русский  

Վլադիմիր Պուտինը երկրի պաշտպանության նախարարին հանձնարարել է անձամբ զբաղվել սուզանավի վթարի հետաքննությամբ


  
դիտումներ: 429

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի պաշտպանության նախարարին հանձնարարել է «անձամբ լսել զեկույցները» և ուղղորդել Քննչական կոմիտեին՝ պարզելու հետազոտական սուզանավի վթարի պատճառները, ինչի հետևանքով անձնակազմի 14 անդամներ են զոհվել։

Պուտինը հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպը «սարսափելի կորուստ» է անվանել: Վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքային ջրերում: Նավաստիները խեղդվել են սուզանավում բռնկված հրդեհի ծխից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: