Հայերեն   English   Русский  

Ռուսաստանն ավարտել է Ka-32 ուղղաթիռները Թուրքիա մատակարարելու գործընթացը


  
դիտումներ: 581

Ռուսաստանը հայտարարել է, որ պայմանագրով նախատեսված ռուսական արտադրության Ka-32 երեք բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների մատակարարումը

Թուրքիա ավարտվել է: Այդ մասին հայտնել է ռուսական պետական պաշտպանական արդյունաբերության կազմակերպության` «Rostec»-ին կից «Vertolety Rossii» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին:

Միջանկյալ նշենք, որ Ka-32 ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել էր 2018-ին:

Բոգինսկին հայտնել է, որ ներկայում քննարկումներ են ընթանում նոր մատակարարումներ իրականացնելու շուրջ:

Հիշեցնենք, որ Ka-32 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներից մեկը Թուրքիային մատակարարվել էր այս տարվա փետրվարին: Այս ուղղաթիռներն օգտագործվում են նաև Կանադայում, Իսպանիայում,Պորտուգալիայում, Շվեյցարիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում և Ինդոնեզիայում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: