Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրք զինվորականներն են որոշելու S-400-ների տեղակայման վայրը
S-400-ների մատակարարմանը մնացել է 10 օրից ոչ ավել, քանի որ ըստ կողմերի հայտարարությունների, Անկարան այդ համակարգերը պետք է ստանա մինչև հուլիսի առաջին կեսը։
Ըստ թուրք նախարարի՝ Թրամփ-Էրդողան հանդիպումը դրական մթնոլորտում չի անցել, սակայն ԱՄՆ-ի նախագահի հնչեցրած հայտարարությունները ողջամտություն են հաղորդել ընդհանուր գործընթացին։
«Մեր նախագահը նախկինում էլ ասել է, որ S-400-ների հարցը փակված է։ Արդեն խոսվում է մատակարարման գործընթացի մասին։ Մենք այդ համակարգերը գնել ենք և այժմ բանակցում ենք ՆԱՏՕ-ի և այլ կողմերի հետ։ Եթե կան կասկածներ, թող գան քննարկենք, մենք երկխոսության կողմնակից ենք»,-ասել է Չավուշօղլուն։
Անդրադառնալով այն հարցին, թե որտեղ են տեղակայվելու ռուսական ՀՕՊ համակարգերը, Չավուշօղլուն ասել է, որ այդ հարցի վերաբերյալ որոշումը կայացնելու են թուրք զինվորականները։
Հիշեցնենք, որ Ճապոնիայում G-20-ի շրջանակներում Ճապոնիայում տեղի ունեցած Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, որ Անկարան պարտադրված է Ռուսաստանի հետ կնքել նման գործարք։ Թրամփը ստեղծված իրավիճակում մեղադրեց ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային, ով ժամանակին չցանկացավ Թուրքիային վաճառել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգեր։