Հայերեն   English   Русский  

Զելենսկին առաջարկել է Պուտինին Ղրիմի հարցով Մինսկում բանակցություններ վարել


  
դիտումներ: 535

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցություններ վարել Մինսկում և քննարկել Ղրիմում և Դոնբասում տիրող իրավիճակը: Գրում է Russian.rt.com-ը:

«Իսկ այժմ ցանկանում եմ դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. «Անհրաժեշտ է խոսե՞լ: Անհրաժեշտ է: Եկեք քննարկենք, թե ում է պատկանում Ղրիմը և ով է բացակայում Դոնբասից», - հայտարարել է Զելենսկին:

Ֆեյսբուքյան էջում նա տեղադրել է նաև իր տեսաուղերձը:

«Առաջարկում եմ զրույցի համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությունը», - հավելել է Ուկրաինայի նախագահը:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ուկրաինան չի հրաժարվում որևէ դիվանագիտական ձեւաչափից:

«Մենք առաջարկում ենք խոսել», - ասել է Զելենսկին:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ կլինի բարելավել հարաբերությունները Կիևի հետ և կառուցողական երկխոսություն սկսել այն դեպքում, երբ երկրի նոր առաջնորդ Վլադիմիր Զելենսկին կսկսի կատարել իր նախընտրական խոստումները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: