Կրեմլը` Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգման մասին
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում «Կոմերսանտ» պարբերականի աղբյուրը հայտնել էր, որ ռուսական իշխանությունները չեն բացառում դեպի Վրաստան թռիչքների վերսկսման հնարավորությունը:
Պեսկովը հայտնել է, որ իրավիճակը մշտապես վերահսկվում է:
«Իհարկե, չվերթների վերականգնումը չի կարելի բացառել, և իհարկե, հուսով ենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա», - հայտարարել է Պեսկովը:
Պեսկովի խոսքերով` այժմ վրացական հասարակությունը բևեռացված է «ծայրահեղական երանգներով» ռուսատյացության ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հունիսին Թբիլիսիում պլանավորված ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը պետք է նախագահեր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, ինչը մեծ բողոքի առիթ էր դարձել ու փողոց դուրս բերել հարյուրավոր քաղաքացիների։
Հունիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակավորապես արգելեց դեպի Վրաստան ուղիղ չվերթների իրականացումը: