Արմեն Դանիելյանն անում է ամեն բան, որ առավելագույնս խախտի պարոն Քոչարյանի իրավունքները. Հայկ Ալումյան
Փաստաբանը ներկայացրեց իրավիճակը, որը ստեղծվել է դատավարության գործընթացում։ Նա հիշեցրեց, որ Վերաքննիչ դատարանը հունիսի 25-ի որոշմամբ նորից կալանել է նախկին նախագահին, իսկ հունիսի 27-ին փաստաբանները միջնորդություն են ներկայացրել նրան գրավի դիմաց ազատ արձակելու համար։ Միջնորդությունը ներկայացվել է առաջին ատյանի դատարան։
Սակայն առաջին ատյանի դատարանը արդեն 13 օր է չի դիտարկում միջնորդությունը։ Այսպիսով, կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները։
«Եթե ենթադրենք, որ դատարանը որոշի, որ Ռոբերտ Քոչարյանը իրավունք ուներ ազատ արձակվել գրավի դիմաց, դա կնշանակի, որ դատական քաշքշուկի պատճառով արդեն 13 օր նա չի կարող օգտվել իր իրավունքից»,- ընդգծեց փաստաբանը։
Ալումյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը միջնորդությունը դիտարկելուց հրաժարումը բացատրում է նրանով, որ չի կարող դիտարկել, քանի որ գործը Վերաքննիչ դատարանում է։ Վերաքննիչ դատարանն ասում է, որ չի կարող նյութերը հանձնել առաջին ատյանի դատարան, քանի դեռ բողոքարկման ժամկետը չի եկել։
«Իմ գնահատականը. երկու փաստարկն էլ ոչ մի ընդհանուր բան չունեն օրենքի հետ։ Այդ միջնորդությունը պետք է դիտարկվեր արդեն հունիսի 28-ին»,- ասեց Հայկ Ալումյանը։
Վերջինս նաև նշեց, որ Քրեական օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ միջնորդությունները և պահանջները պետք է դիտարկվեն անհապաղ։ Բացառություն է, եթե դրանք ներկայացվում են ոչ ժամանակին, կամ դրանց դիտարկման համար անհրաժեշտ է ծանոթանալ նյութերին, բայց հրաժարումը դիտարկելուց կամ տեղափոխումը՝ նույնպես դատարանի որոշմամբ։
Փաստաբանը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետն ավարտվում է 15 օրվա ընթացքում՝ դատավճռի ստացումից հետո։ Այսինքն՝ այսօր դատավորը պարտավոր է հանձնել նյութերը։
Խոսելով կոնկրետ դատավոր Արմեն Դանիելյանի անձի մասին՝ Հայկ Ալումյանը նշեց, որ նա ցույց է տվել իր մտադրությունները՝ անել ամեն բան, որպեսզի առավելագույնս խախտի պարոն Քոչարյանի իրավունքները։ «Չարժե զարմանալ, որ նա գործը չի ուղարկում։ Եվ դա խախտման առաջին դեպքը չէ, դա սպասելի էր»,- նշել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ այն համատեքստում, որ առաջին ատյանի դատարանը հիմնավորված կասկածներ ունի Սահմանադրությանը 300.1 հոդվածի համապատասխանության հարցում, ձերբակալումը որպես խափանման միջոց առհասարակ չպետք է կիրառվեր։