Պուտինը պատասխանել է հանդիպելու Զելենսկու առաջարկին
Պուտինի խոսքերով` դա կարող է հետաքրքիր լինել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվարկել է այն հարցերը, որոնք ցանկանում է անձամբ քննարկել ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Զելենսկին նաև Պուտինի հետ հանդիպման համար միջնորդներ էր ընտրել և հայտարարել, որ կցնականար, որպեսզի այդ հանդիպմանը մասնակցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Մինսկում հանդիպում կազմակերպել, որին մասնակցություն կցուցաբերեն ՌԴ, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի առաջնորդները: