Հայերեն   English   Русский  

Պուտինի և Զելենսկու միջև առաջին հեռախոսազրույցն է կայացել


  
դիտումներ: 348

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ՝ հուլիսի 11-ին առաջին անգամ զրուցել են հեռախոսով:

Երկու պետությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի արևելքում հակամարտության, ձերբակալվածների փոխանակման հարցեր:

Ըստ Կրեմլի՝ հեռախոսազրույցը նախաձեռնել էր Զելենսկին: Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկին բարձրացրել է Ռուսաստանում կալանավորված նավաստիների ազատ արձակման հարցը։

Զելենսկին Ուկրաինայի նախագահի պաշտոնը դեռ 2 ամիս առաջ է ստանձնել, սակայն Պուտինը այդպես էլ նրան չի շնորհավորել ընտրվելու կապակցությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: