Հայերեն   English   Русский  

Զելենսկին մեկնաբանել է Պուտինի հետ հեռախոսազրույցը


  
դիտումներ: 510

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հեռախոսազրույցի շրջանակներում բարձրացրել է ուկրաինացի նավաստիների վերադարձի հարցը: Այդ մասին Զելենսկին հայտարարել է Կրիվոյ-Ռոգում նավաստիների հարազատների հետ հանդիպման ժամանակ: Գրում է Russian.rt.com-ը:

Զելենսկու խոսքերով` նավաստիների ազատ արձակումը Պուտինի հետ զրույցի առանցքային թեման է եղել:

«Մենք այժմ այս հարցը մանրակրկիտ կերպով քննարկում ենք, որպեսզի ազատ արձակենք մեր տղաներին ... Իմ գլխից թագը չի ընկնի, քանի որ տղաների կյանքն ամենակարևորն է: Պուտինին ուղղված իմ հիմնական հարցն այն էր, թե արդյոք նա պատրաստ է նրանց վերադարձնել», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Զելենսկու հետ: Զրույցը տեղի էր ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ: Ինչպես հստակեցրել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից, բանակցությունների ընթացքում առանցքային հարցը նավաստիների ազատ արձակումն է եղել:

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն` երկու առաջնորդների խոսակցությունը «շատ պրագմատիկ բնույթ է» կրել և մոտ 20 րոպե տևել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: