Աֆղանստանում հարսանիքի ժամանակ պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել
դիտումներ: 619
Այդ մասին հայտնում է «1TV» հեռուստաալիքը՝ հղում անելով բանակի պաշտոնական ներկայացուցիչին:
Պայթյունի հետևանքով զոհվել ել են հարսանիքի հյուրերը, որոնք ավտոմեքենայում են գտնվել, որը պայթել է ճանապարհի մոտ տեղադրված ռումբի վրա: Տուժածների թվում կանայք և երեխաներ կան:
Ներկայումս որևէ ահաբեկչական կազմակերպություն դեռևս չի ստանձնել իրականացված պայթյունի պատասխանատվությունը:
Ավելի վաղ Աֆղանստանի Նանգարհար նահանգում հարսանիքի ժամանակ պայթյուն էր որոտացել, որի հետևանքով հինգ մարդ էր զոհվել: