Հյուրընկալությունը սահմաններ չուներ. Զախարովան Սոլովյովին պատմել է հայաստանյան այցի մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դարձյալ խոսել է վերջերս Հայաստան կատարած իր այցից ստացած տպավորությունների մասին։

«Ռոսիա 24» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում Զախարովան ասել է, որ Հայաստանում հյուրընկալությունը սահմաններ չունի,փոծանցում է Սպուտնիկը։
«Ինձ ընդունել են բացարձակապես տարբեր մարդիկ։ Քանի որ գործուղման էի մեկնել՝ զրուցել եմ լրագրողների, պաշտոնական այրերի հետ, շփվել մշակույթի ոլորտի ներկայացուցիչների և պարզապես հասարակ քաղաքացիների հետ»,-պատմել է Զախարովան։
Նրա խոսքով` այդ հանդիպումների ժամանակ քննարկել են քաղաքական, պատմական թեմաներ, ինչպես նաև բավական ցավոտ հարցեր։
«Ինձ ապշեցրել է, թե ինչպես են շատ տաքարյուն այդ մարդիկ, որոնց համար պատմության, սեփական մշակույթի և այլ հարցերը ազգային արժանապատության մաս են կազմում, հարգանքով շփվում և զրուցում ամենաբարդ թեմաներով։ Դա քաղաքավարության, մեծության նշան է, ինչը ոչ բոլորին է հասու»,-ասել է Զախարովան։
«Մարիա ջան, հրաշք եք, մնացեք Հայաստանում». Զախարովան նոր լուսանկարներ է հրապարակել
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում մասնակցում էր հայ–ռուսական խորհրդատվություններին։ Նա ակտիվորեն լուսանկարներ էր տեղադրում Հայաստանի զբոսաշրջային հայտնի վայրերից, այդ թվում` Սևանից, Դիլիջանից, Հաղարծինից և Երևանից։
Հոգիս թռչում է երկինք. Մարիա Զախարովան «համով» լուսանկարներ է հրապարակել Երևանից