Հայերեն   English   Русский  

«Ռեալը» մտածում է Իսկոյին վաճառելու մասին


  
դիտումներ: 286

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է այս ամռանը վաճառել իսպանացի 27-ամյա կիսապաշտպան Իսկոյին, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվական:


News.am-գ գրում է, որ«Ռեալը» Իսկոյին կվաճառի, եթե ստանա առնվազն 80 միլիոն եվրոյի առաջարկ։ Հաղորդում է իսպանական AS-ը:
Իսկոյի հեռանալու դեպքում հնարավոր է թիմ վերադառնա կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը նախորդ երկու մրցաշրջանները վարձակալությամբ անցկացրեց Մյունխենի «Բավարիայում»։
Իսկոն «Վալենսիայի» սան է, 2011-ին տեղափոխվել է «Մալագա», 2013-ին՝ «Ռեալ»։
Անցած մրցաշրջանում նա 37 խաղում խփել է 6 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Իսկոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: