Սերենա Ուիլյամսը` 2019-ի ամնեանորաձև մարզիկ
դիտումներ: 651
Sports Illustrated ամերիկյան ամսագիրը կազմել է այս տարվա 50 ամենաուժեղ և վառ մարզիկների ցանկը: Շապիկին հրապարակվել է 37-ամյա Սերենայի նկարը, որն էլ գլխավորել է ցանկը:
Ցանկում տեղ են գտել ֆուտբոլիստներ Քրիշտիանու Ռոնալդուն, Նեյմարը Էկտոր Բելլերինը: Ռուս մարզուհիներից ցանկում տեղ է գտել թենիսիստուհի Մարիա Շարապովան:
Ուիլյամսն արդեն երկար տարիներ աշխատում է նորաձևության աշխարհը ներկայացնող ընկերությունների հետ և ղեկավարում է Aneres Designs մարզական հագուստ արտադրող ընկերությունը և սեփական Serena ապրանքանիշը: