Հայերեն   English   Русский  

Զելենսկին Պուտինի հետ փոխըմբռնման հույս է հայտնել


  
դիտումներ: 298

DW պարբերականի փոխանցմամբ՝ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության հույս է հայտնել: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, համապատասխան հայտարարությամբ Ուկրաինայի առաջնորդը հանդես է եկել Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների էքզիթպոլի առաջին տվյալների հայտնի դառնալուց հետո:

Նրա խոսքերով՝ ինքը և Պուտինը կարող են փոխըմբռնման հասնել, ինչն իրեն հնարավոր է թվացել օրեր առաջ իրենց հեռախոսազրույցի ընթացքում:

Բացի այդ նշվում է, որ Զելենսկին ընդհանուր առմամբ դրական է գնահատել իր շփումը Ռուսաստանի նախագահի հետ և ուկրաինացի նավաստիների վերադարձը առաջնային խնդիր անվանել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը Զելենսկու օրոք Ուկրաինայում փոփոխություններ չի նկատել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: