Էրբիլում թուրք դիվանագետների վրա հարձակման գործով կալանավորներ կան
Ըստ թուրքական աղբյուրների՝ այդ հարձակման հետևանքով սպանվել էին Էրբիլում Թուրքիայի հյուպատոսարանի 1 աշխատակից և Իրաքի 2 քաղաքացի։ Ոստիկանական հաղորդագրության համաձայն՝ ներկա պահին քրգործի վարույթով կալանավորվել է 4 անձ։
Թուրքական աղբյուրները 4 կալանավորվածից երկուսի անունը հրապարակել են (Մաղլում Դաղ, Մամենդ Յուսուֆ)։ Մնացած երկու կալանավորվածի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ «Reuters» լրատվական գործակալությունը նշում էր, որ հարձակման հետևանքով առնվազն 3 թուրք դիվանագետ է սպանվել։ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ էլ նշվում է 1 սպանվածի մասին միայն։ Թուրքական լրատվակմիջոցները ևս հաղորդում են 1 սպանվածի մասին։