Զարիֆն ԱՄՆ-ի պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» է անվանել
դիտումներ: 434
«Ահաբեկչությունը՝ բռնության կիրառումը և քաղաքական նպատակներին հասնելու համար քաղաքացիական անձանց ահաբեկումն է: Միացյալ Նահանգները ներգրավված է տնտեսական ահաբեկչության մեջ, դրանք չի կարելի պատժամիջոցներ անվանել», - գրել է դիվանագետը թվիթերյան իր էջում:
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները ուղղված չեն օրենսդրության պահպանմանը, այլ հակառակը, «խախտում են օրենքը»:
Ավելի վաղ Զարիֆը ԱՄՆ-ին միջուկային գործարքի ոչնչացման մեջ էր մեղադրել: