Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն ՄԱԿ ԱԽ-ին առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Հարավային Սուդանի դեմ


  
դիտումներ: 881

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին առաջարկել է պատժամիջոցների ռեժիմ սահմանել Հարավային Սուդանի դեմ, որտեղ 2013թ. վերջերից ներքին հակամարտություններ են ընթանում: Բանաձևին համապատասխանող նախագիծը ներկայացվել է Անվտանգության Խորհրդի փակ նիստի ընթացքում: Գրում է Mk.ru-ն:

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` պատժամիջոցների ռեժիմը կներառի երկրում առաջացած լարվածությանը մասնակցություն ցուցաբերած անձանց ակտիվների սառեցում և երկիրը լքելու սահմանափակումներ:

Գործակալությանն այդ մասին հաղորդած դիվանագետի խոսքով` հնարավոր է անգամ պատժամիջոցների խստացում` այդ թվում զենքի մատակարարման արգելք, եթե հակամարտության կողմերը Հարավային Սուդանում մինչև մարտի 5-ը համընդհանուր ընդունելի համաձայնության չհասնեն:

Իսկ ռեժիմի խստացման հարցին առաջարկվում է վերադառնալ ապրիլի 1-ից հետո, երբ երկրում պլանավորվում է անցումային ժամանակաշրջանի նախապատրաստում սկսել, որը ենթադրում է ընտրությունների անցկացում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: