108-ամյա կնոջ երկարակեցության գաղտնիքը բացահայտված է
Ինչպես նշվել է, դա տեղի է ունեցել բրիտանուհու ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված հավաքույթի ընթացքում, որի շրջանակներում Ադան շնորհավորական բացիկ է ստացել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II- ից: Գրում է Gazeta.Ru-ն:
Դստեր խոսքերով՝ մայրը կարողացել է այդքան երկար տարիներ ապրել առողջ ապրելակերպի, ինչպես նաև վատ սովորությունների բացակայության շնորհիվ, քանի որ երբեք չի ծխել կամ ալկոհոլ օգտագործել:
Բացի այդ, ինչպես հստակեցրել է Հելուորթի դուստրը, նա միշտ փորձել է օգնել այլ մարդկանց և աշխատել բարեգործական խանութներում:
Ադայի ավագ թոռը կարծում է, որ հենց դրական է աշխարհայացքն ու լավատեսությունն են թույլ տվել նրան այդքան երկար ապրել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոլորակի ամենատարեց բնակչուհին Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել: