Հայերեն   English   Русский  

Ռուսաստանում ժամանակավոր բնակության իրավունք ստանալու ընթացակարգը հեշտացվել է


  
դիտումներ: 732

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը հեշտացնում է Ռուսաստանում արտասահմանցիների առանձին խմբերի համար ժամանակավոր կացությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օրենքը տարածվում է հետևյալ խմբերի վրա՝

  • Քաղաքացիներ, որոնք ծնվել են Ռուսաստանում
  • Ամուսնացած են ռուսաստանցու հետ
  • Հայրենակիցների ինքնակամ վերաբնակեցման աջակցության պետական ծրագրի մասնակից են
  • Փախստական են ճանաչված
  • Ռուսաստանում ժամանակավոր կացություն են ստացել

Բացառություն է արվել բարձր որակավորում ունեցող մասնագետներին և նրանց ընտանիքների անդամներին: Բացի այդ, ընդլայնվել է արտասահմանցիների շրջանակը, որոնք կարող են բնակության իրավունք ստանալ առանց ժամանակավոր կացության թույլտվության: Նրանց թվին են պատկանում՝

  • Ծնվել են ՌԽՖՍՀ տարածքում և ունեն ԽՍՀՄ քաղաքացիություն
  • Նրանք, ովքեր արտաքսվել են Ղրիմի տարածքից
  • Ռուսաստանում ծնված երեխաները, որոնց որդեգրել են արտասահմանցիները

Բացի այդ, ժամանակավոր կացության թույլտվություն կտրվի արտասահմանցի քաղաքացիների առանձին խմբերի՝ առանց հաշվի առնելու կառավարության քվոտան:

Թույլտվություն կտրամադրվի նաև անչափահասներին՝ նրանց ծնողների կամ խնամակալի ժամանակավոր կացության թույլտվության ժամկետի չափով, եթե նա ճանաչված է անգործունակ կամ սահմանափակ անգործունակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: