Հայերեն   English   Русский  

Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրվա ընթացքում 117 միլիարդ դոլար են կորցրել


  
դիտումներ: 934

Երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին, Երկիր մոլորակի 500 ամենահարուստ մարդիկ ամերիկյան բաժնետոմսերի գների նվազման պատճառով կորցրել են իրենց կապիտալի 2,1% -ը: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն:

Bloomberg Billionaires Index ցուցակում գտնվող 21 մարդ 1 միլիարդ դոլար է կորցրել, քանի որ ներդրողներն արձագանքել են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածության աճին:

Այսպիսով, Amazon.com Inc.- ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը 3,4 միլիարդ դոլարի վնաս է կրել, և նրա կորուստներն ամենամեծն են եղել: Սակայն 110 միլիարդ դոլար կապիտալով Բեզոսը շարունակում է մոլորակի ամենահարուստ մարդը մնալ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չինական յուանը արժեզրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ևս 0,7% -ով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: