Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են համացանցը տեղեկատվական ռեսուրս չհամարել


  
դիտումներ: 742

ԱՄՆ-ի Դաշնային հաղորդակցման հանձնաժողովը հավանության է արժանացրել այսպես կոչված “ցանցային չեզոքություն” քաղաքականության շրջանակներում համացանցի կարգավորման կանոնները: Այժմ համացանցը ճանաչվել “հեռահաղորդակցման”, այլ ոչ թե “տեղեկատվական” ռեսուրս: Գրում է Russian.rt.com-ը:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ընդունված չափանիշների համաձայն` Դաշնային հաղորդակցման հանձնաժողովը կդիտարկի համացանցի լայնածավալ կիրառումը որպես հեռահաղորդակցման ծառայություն, ինչը գործակալությանը հնարավորություն է ընձեռնում կարգավորել այն որպես հասարակական կիրառման ծառայություն և ընկերություններից պահանջել այդ ոլորտում միևնույն սակագնով ծառայություններ ներկայացնել:

Սպիտակ Տան կողմից նման նախաձեռնությունն անմիջապես ողջունվեց և հայտարվեց, որ այն չի վնասի նորարարություններին և գործարարների հետագա սերնդի համար հավասար պայմաններ կստեղծի:

Սակայն դիտորդների և ԱՄՆ-ի մամուլի կողմից նման քայլը գնահատվեց որպես ոլորտում կառավարական վերահսկողության նոր ժամանակաշրջան, որը նախկինում անհամեմատ ավելի քիչ էր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: