Հայերեն   English   Русский  

Սրտի վիրաբույժը պարզաբանել է, թե ինչպես է օրական մեկ գավաթ գինին ազդում սրտի վրա


  
դիտումներ: 669

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի Ա.Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ, գիտահետազոտական բժշկական կենտրոնի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, սրտանոթային վիրաբույժ Վադիմ Պոպովը պատմել է, թե ինչ է պետք անել սրտի առողջությունը պահպանելու համար: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքով ՝ տղամարդկանց համար նման հիվանդությունները ավելի վտանգավոր են, քան կանանց համար:

«Ծննդաբերության տարիքի կանանց մոտ հորմոնալ ֆոնը, մասնավորապես կանանց սեռական հորմոնները (էստրոգենները) հանդիսանում են զարկերակների պատերի վնասումը կանխող գործոն», - ասել է Պոպովը:

Նա հավելել է, որ կանայք ավելի հանգիստ և ավելի դիմացկուն են սթրեսների հարցում: Գենետիկական գործոնները, վատ սովորությունները և սխալ սննդակարգը նպաստում են սրտանոթային հիվանդություններին:

«Մեզանից շատերը վստահ են, որ բավարար է ուղղակի ճիշտ սնունդ ուտել, խմել ճիշտ հաբը և ամեն ինչ լավ կլինի: Սակայն այդպես չի լինում», - ասել է Պոպովը:

Նա նաև ընդգծել է, որ կարծիքն այն մասին, որ սրտի վրա օրական մեկ բաժակ կարմիր գինին դրական ազդեցություն է ունենում, գիտական հաստատում չունի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն որևէ կերպ չի ազդում անոթների վրա: Ընդ որում՝ մեկ գավաթ գինին շատ չի համարվում, այնպես որ կարելի է այն օգտագործել որպես սթրեսի հաղթահարման միջոց:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի բնակչուհին 27 ժամ շարունակ վերելակում է անցկացրել: Նա այդ սթրեսը հաղթահարել էր մեկ շիշ գինու օգնությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: