Հայտնաբերվել է Նեմցովին սպանողների ավտոմեքենան (լուսանկարեր)



Այս պահին քննիչներն ու փորձագետները քննում են ավտոմեքենան: Մեքենայի սրահում հայտնաբերված կենսաբանական մասնիկները կարող են օգնել մարդասպանների ինքնությունը պարզելու գործում:
Հիշեցնենք, որ Մոսկվայում սպանվել է հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը։
Նեմցովին սպիտակ մեքենա է մոտեցել, որից չորս կրակոց են արձակել։ Մեքենան այնուհետ փախել է, իսկ Նեմցովը ստացած վնասվածքներից մահացել է տեղում։
«ՌՊՌ-Պառնաս» կուսակցության բյուրոյի անդամ Իլյա Յաշինը հաստատել է տեղեկությունը։ «Իմ առջեւ այժմ, ցավոք, Բորիսի դին է։ Մեծ Զամոսկվորեցկի կամրջի վրա։ Ես տեսնում եմ դին, բազմաթիվ ոստիկաններ կան»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին։
Նեմցովը «Սոլիդարնոստ» հանրային շարժման հիմնադիրներից էր, ռուսաստանյան ընդդիմության հայտնի դեմքերից։
Նա 1991թ. եղել է Նիժեգերոդյան երկրամասի նահանգապետը, ապա եղել է վառելիքի եւ էներգետիկայի նախարար, իսկ 1997թ.՝ փոխվարչապետ։
Վերջին տարիներին Պուտինի իշխանության ամենաազդեցիկ եւ հայտնի քննադատներից էր։