Հայերեն   English   Русский  

Ռուսաստանը թույլ չի տա իրեն սպառազինությունների մրցավազք ներքաշել. ՌԴ ԱԳՆ


  
դիտումներ: 581

Ռուսաստանի արտգործնախարարությունում հայտարարել են, որ երկիրը թույլ չի տա իրեն սպառազինությունների մրցավազք ներքաշել և որևէ տեղ նոր հրթիռներ չի տեղակայի, մինչև Միացյալ Նահանգները դա չանի: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովին: Գրում է Gazeta.ru-ն:

Ռյաբկովի խոսքերով՝ Մոսկվան ենթադրում է, որ Վաշինգթոնը կխախտի միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը:

Նախարարը նշել է, որ Կրեմլը վճռականորեն հակված կլինի նման համակարգերի միակողմանի մորատորիումին, քանի դեռ Միացյալ Նահանգները հրթիռներ չի տեղակայի աշխարհի ցանկացած կետում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: