Ռոնալդուն խոշոր գումար է վճարել իրեն բռնաբարության մեջ մեղադրող մոդելին
Հիշեցնենք, որ աղջիկը պորտուգալացի ֆուտբոլիստին բռնաբարության մեջ էր մեղադրել: Ըստ մոդելի՝ դա տեղի է ունեցել 2009 թ. Լաս Վեգասում: Սակայն նա չի կարողացել որևէ մանրամասներ կամ ապացույցներ ներկայացնել ոստիկանությանը, ուստի քննությունը դադարեցվել է:
Ավելի ուշ Քլարկ շրջանի շրջանային դատախազությունը հայտարարել է, որ ֆուտբոլիստը այս գործով չի հետապնդվի, քանի որ նրա ներգրավվածության վերաբերյալ որևէ ապացույց չկա:
Երբ Մայորգան հայց էր ներկայացրել քաղաքացիական դատարան, Ռոնալդուն նոր դատական փաստաթղթեր էր ուղարկել, որոնց համաձայն՝ կողմերը խաղաղության պայմանագիր են ստորագրել: Նոր փաստաթղթերում կան տեղեկություններ, որ Ռոնալդուն խոստովանում է, որ իր ներկայացուցիչները Մայորգային վճարել են 375 հազար դոլար, և կողմերը պայմանավորվել են չբացահայտել գործի մանրամասները: Նշվում է, որ այդ գումարները, սակայն չեն նշանակում, որ ֆուտբոլիստը ճանաչում է իր մեղքը: