Հայերեն   English   Русский  

Գրենլանդիայի մասին խոսքերից հետո Թրամփը հետաձգել է Դանիայի վարչապետի հետ հանդիպումը


  
դիտումներ: 475

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ հանդիպումը: Հանդիպման հետաձգման պատճառ դարձել է Գրենլանդիայի վաճառքը չքննարկելու վարչապետի ցանկությունը: Այդ մասին ամերիկացի առաջնորդը հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշել է Թրամփը, Դանիան «հատուկ երկիր է ՝ անհավանական մարդկանցով»:

«Բայց հիմնվելով վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի այն հայտարարության վրա, որ նա շահագրգռված չէ քննարկելու Գրենլանդիայի գնման հարցը, ես կհետաձգեմ մեր հանդիպումը, որը նախատեսված էր երկու շաբաթ անց, այլ ժամանակ», - նշվել է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ֆրեդերիկսենը անհեթեթություն էր անվանել Թրամփի գաղափարը: Ընդ որում՝ նա ընդգծել էր, որ երկիրը նախկինի պես պատրաստվում է Սպիտակ տան ղեկավարի այցին:

Օգոստոսին Թրամփը հաստատել էր, որ իսկապես հետաքրքրվել է կղզին գնելու հնարավորությունով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: