Ջոն Քերին և Սերգեյ Լավրովը կհանդիպեն Ժնևում
Նախատեսվում է, որ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը կհանդիպեն Ժնևում: Մեկ շաբաթ առաջ Քերին Կոնգրեսում հայտարարել էր, որ ռուս պաշտոնյաները իրեն ստել են Ուկրաինայում Մոսկվայի դերակատարության մասին:
Միացյալ Նահանգների պաշտոնյաները նշել են, որ Քերին անձանմբ Լավրովին չի մեղադրել իրեն ստելու համար: Նրանք հայտնել են, որ Քերին նկատի ուներ հանրային ելույթները և լրատվական հրապարակումները:
Միացյալ Նահանգները և նրա եվրոպական դաշնակիցները Ուկրաինայի լարվածության պատճառով հավելյալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Հանդիպումը կհաջորդի ուրբաթ օրը Կրեմլի մոտակայքում ռուս ընդդիմադիր առաջնորդ Բորիս Նեմցովի սպանությանը: