Հայերեն   English   Русский  

Զելենսկին Պուտինին Ղրիմի հարցով առաջարկ է արել


  
դիտումներ: 489

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Ռուսաստանը G8-ի կազմ վերադարձնելու հարցի կարգավորման իր տարբերակը: Գրում է Gazeta.ru-ն:

Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը կարող է վերադառնալ G8, եթե «վերադարձնի Ղրիմի թերակղզին և վերջ դնի Դոնբասում հակամարտությանը»:

Բացի այդ, Զելենսկին առաջարկել է Ռուսաստանին ազատ արձակել ձերբակալված ուկրաինացի նավաստիներին:

Ըստ Ուկրաինայի առաջնորդի՝ նման գործողությունները ցույց կտան աշխարհին, որ Ռուսաստանը «պատրաստ է ևս մեկ անգամ զբաղեցնել իր տեղը բարձր դիվանագիտության օրակարգում»:

2014-ի մարտին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որից հետո թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը դարձավ դաշնային նշանակության քաղաք:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայման է առաջադրել Ռուսաստանի G8- ի կազմ վերադառնալու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: